Որակի տեխնիկական հսկողությունն իրականացվում է ժամանակակից սկզբունքներով՝ ըստ շինարարական աշխատանքների տեսակների, պարբերաբար
ուսուցման ծրագրեր անցնող մասնագիտացված ինժեներների կողմից՝ նյութերի փորձարկման լաբորատորիայի անմիջական հսկողության պայմաններում:
Կազմակերպությունը շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացնում է շինարարական նյութերի և արտադրանքի փորձարկման
լաբորատորիայի անմիջական մասնակցությամբ ըստ փորձարկումների և հսկողության գործակալությունների ԱՄՆ Կալիֆորնիայի Խորհրդի
«Շինարարության հատուկ հսկողություն» ուղեցույցի:

Տեխնիկական հսկողությունն իրականացվում է ՀՀ Քաղաքաշինության Նախարարության կողմից հաստատված Հրաման №11-Ն առ 14.01.2008թ. ՀՀՇՆ I-
3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերի և Շինարարության Հատուկ
Տեսչության նորմատիվների համաձայն (Փորձարկման և տեսչության մարմինների Կալիֆորնիայի խորհուրդ), որը ներառում է ստուգման հետևյալ
ուղղությունները`